Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Վանը» խոշոր հաշվով պարտվեց «Նոային»

VBET APL

 

Դեկտեմբերի 5-ին կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի վերջին հանդիպումը: Երևանի ֆուտբոլի ակադեմիայում «Նոան» ընդունեց «Վանին»:

Հանդիպման արդեն 3-րդ րոպեին հաշիվը բացեց Չարլզ Մարկ Իկեչուկվուն։ 30 րոպե անց Պետրոս Ավետիսյանը կրկնապատկեց «Նոայի» առավելությունըն, իսկ հանդիպման 77-րդ րոպեին Յարոսլավ Մատվիենկոն 3-րդ գնդակն ուղարկեց «Վանի» դարպասը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

Այս խաղից հետո «Նոան» 21 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Վանը» 8 միավորով 8-րդն է։

Ձմեռային դադարից առաջ վերջին տուրը ՀՊԼ-ում կմեկնարկի դեկտեմբերի 10-ին:

 

«Նոա» — «Վան» 3։0 (2։0)

Երևան, ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Գոլերը՝ Չարլզ Մարկ Իկեչուկվու, 3, Պետրոս Ավետիսյան, 33, Յարոսլավ Մատվիենկո, 77

 

©2021 Armenian Soccer