Armenian Soccer
Armenian Soccer

Հաղթանակ՝ լրացուցիչ ժամանակում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Ալաշկերտը» UEFA-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում հաղթանակ կորզեց վալիական «Քոնաս Քիից»:

Առաջին խաղում գրանցված 2:2 հաշիվն, ինչպես նաև արտագնա գոլի առավելության չեղարկումը թիմերին ստիպեցին 0-ից սկսել պայքարը Երևանում:

Անդադար ու հորդառատ անձրևի տակ անցնող խաղի հիմնական ժամանակում կողմերն այդպես էլ գոլի հեղինակ չդարձան, ու համաձայն նոր կանոնների՝ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Խաղի 112-րդ րոպեին Վենսան Բեզեկուրը՝ փոխարինման դուրս գալուց ընդամենը 1 րոպե անց վճռեց խաղի ելքը՝ 1:0:

Այսպիսով, «Ալաշկերտը» դուրս եկավ UEFA-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի մոլդովական «Շերիֆի» հետ: Հանդիպումները կկայանան հուլիսի 20-ին՝ Երևանում և հուլիսի 28-ին՝ Տիրասպոլում:

 

©2021 Armenian Soccer