Armenian Soccer
Armenian Soccer

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 1 տուրի խաղացանկը հայտնի է

Հուլիսի 14-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի վիճակահանությունը: Այս մասին հաղորդում է  ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ըստ վիճակահանության արդյունքում ստացած խաղային համարների՝ առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

ԲԿՄԱ-«Փյունիկ»
«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»
«Արարատ»-«Նոա»
«Սևան»-«Վան»
«Ուրարտու»-«Նորավանք»

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մեկնարկային օրը և ամբողջական խաղացանկը հայտնի կդառնան ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ:

 

©2021 Armenian Soccer