Երևանի «Ուրարատուի» մարզադաշտում այսօր կայացավ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 7-10-րդ տեղերի համար մղվող մրցապայքարի 19-րդ տուրի վերջին՝ «Ուրարտու» — «Գանձասար — Կապան» հանդիպումը: Այն ավարտեց տանտերերի հաղթանակով՝1:0 հաշվով: Հանդիպման ելքը վճռած միակ գոլը 35-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով հեղինակեց Հակոբ Հակոբյանը: Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակած 26 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական: «Գանձասար — Կապանն» իրակտիվում գրանցած 18 միավորով ընթանում է 9-րդն տեղում:
©2020 Armenian Soccer