Armenian Soccer
Armenian Soccer

Արա Նիգոյանը հեռացավ «Արագածից»

ՀՀ  1-ին խմբի առաջնության  մասնակից  Աշտարակի  «Արագածի» և Արա Նիգոյանի միջև պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է:  Աշտարակի ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ        Նիգոյանը այլ առաջարկ ունի և ցանկություն է հայտնել փոխել աշխատավայրը: Հաջողություն ենք մաղթում նրան հետագա աշխատանքում: Շնորհակալ ենք համատեղ աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ Արա Նիգոյանը մայիսի 19-ին էր ստանձնել «Արագածի» գլխավոր մարզչի  պաշտոնը, ու նրա  ղեկավարությամբ  անցկացված միակ  խաղում  վերսկսված  ՀՀ  1-ին խմբի առաջնության 22-րդ տուրի  Աբովյանի քաղաքային  մարզադաշտում տեղի ունեցած խաղում 10 հոգով 4:1 հաշվով   պարտության էր մատնել Երևանի «Տորպեդոյին»:  

©2020 Armenian Soccer