Հայաստանի հավաքականի և «Ուրարտուի» պաշտպան Հակոբ Հակոբյանը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» սան է, մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2013/14) և գավաթակիր (2015/16):
Հակոբ Հակոբյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 3 խաղ է անցկացրել:
VBET ՀՊԼ-ի ավարտված մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 29 հանդիպման ու կատարել 3 ասիստ:
©2022 Armenian Soccer