Armenian Soccer
Armenian Soccer

Գալոյանը կարիերան կշարունակի «Ալանիայում»

Արթուր Գալոյան

 

Հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարիերան կշարունակի Վլադիկավակազի «Ալանիայում», հայտնում են ակումբից։

 

23-ամյա խաղացողը Մոսկվայի «Տորպեդոյի» սան է։ Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել ռուսական «Վելեսում»:

 

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 900 հազար եվրո, որով նա այժմ հանդիսանում է իր նոր թիմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։

 

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Գալոյանի ծառայություններով հետաքրքրված են բելգիական և ՌՊԼ-ի մի շարք ակումբներ։

 

©2022 Armenian Soccer