ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից, «Նոայի» նորեկ, լիտվացի հարձակվող Ռոկաս Կրուշնաուսկասը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է թիմ տեղափոխվելու, Լիտվայի ու Հայաստանի ֆուտբոլի միջև տարբերությունների, թիմակիցերի հետ համագործակցության և ակումբում իր հեռակարների մասին:
— Ռոկաս, վերջին տարիներին դու առաջին ֆուտբոլիստ ես բալթյան երկրներից, որ հանդես է գալու ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում։ Կպատմե՞ս քո ֆուտբոլային կարիերայի և Հայաստանում հայտնվելու մասին։
— Ֆուտբոլով սկսել եմ հետաքրքրվել դեռ մանուկ հասակում, 3 տարեկանում։ Ավագ եղբայրս ֆուտբոլիստ է, ես էլ նրա օրնակով սկսեցի հաճախել մարզվումերի, երբ դեռ 5 տարեկան էի։ Մի քանի տարի անց որոշեցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ։ Իմ վերջին ակումբը Կաունասի «Ժալգիրիս»-ն էր։ Մի գործակալ ինձ գրեց, որ հնարավորոթյուն ունեմ հադես գալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։ Ոչ շատ երկար մտածելուց և ընտանիքիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցի ընդունել հրավերը և խաղալ նոր ակումբում, նոր երկրում։ Սա ինձ համար նաև մարտահրավեր էր, քանի որ մինչ այդ հայրենիքից դուրս չէի խաղացել։ Բայց երբ եկա Հայաստան, ծանոթացա թիմակիցներին ու անձնակազմին՝ հասկացա որ շոկային բան չկա, ես ինձ կարծես տանն եմ զգում․․․
— Հասցրե՞լ ես ծանոթանալ հայկական ֆուտբոլին, առաջնությանը, համեմատել այն լիտվականի հետ։ Նաև կկիսվե՞ս Հայաստանից քո առաջին տպավորություններով։
— Ֆուտբոլի մակարդակը մոտավորապես նույնն է, ինչ Լիտվայում։ Ֆուտբոլիստները բավական երիտասարդ են ու նպատակասլաց, ինչպես և ակումբները, որ հանդես են գալիս առաջնությունում։ Սա լավ է ինձ համար, քանի որ ես էլ եմ երիտասարդ և ուզում աճել ու հասնել բարձր արդյունքների։
Հայաստաում մարդիկ շատ հյուրընկալ են այստեղ, վատ բան չեմ տեսել նրանցից։ Նաև եղանակն է լավը, այնքան ցուրտ չէ, որքան Լիտվայում ։ Չգիտեմ, այստեղ եմ մեկ ամիս և առայժմ ամեն ինչ դուր է գալիս այստեղ։
— Ինչպիսի՞ն են նոր ակումբում քո նպատակներն ու ակնկալիքները։
— Ես ինձ համար համար որոշակի նշաձող չեմ սահմանել։ Ինձ համար կարևորը թիմն է, իհարկե, կփորձեմ որքան հնարավոր է շատ գոլ խփել՝ թիմին օգնելու և ակումբի նպատակներին հասնելու համար։ Ցանկանում եմ ամրապնդվել «Նոայի» հիմնական կազմում և դառնալ թիմի հիմնական հարձակվողը։ Իհարկե, որոշողը մարզիչն է լինելու, սակայն ինքս կանեմ հնարավոր ամենը՝ մեկնարկային կազմում ընդգրկվելու և հնարավորինս շատ գոլեր խփելու համար։ Իմ՝ որպես հարձակվող առավելությունն այն է, որ ես բավական բարձրահասակ եմ, կարող եմ հաղթել պաշտպանների դեմ երկրորդ հարկում մղվող պայքարում, նաև՝ գնդակ ընդունել մրցակցի տուգանային հրապարակում, գոլային փոխանցումներ կատարել թիմակիցներիս․․․
— Դաշտում և դրանից դուրս թիմակիցների հետ համագործակցության մասին․․․
— Երբ նոր եկա Հայաստան, շփումը դժվար էր, քանի որ ռուսերենին գրեթե չէի տիրապետում։ Մեկ ամիս բավականին բարձրացրել եմ լեզվի իմացությունս, հիմա շփվում եմ ագլերեն և ռուսերեն տղաների հետ, ժամանակի ընթացքում, կարծում եմ, շատ ավելի հեշտ կլինի։ Ինչ վերաբերում է համագործակցությանը դաշտում, ապա, այո՜, դեռևս փոքր-ինչ ծանր է, որոշակի ժամանակ է անհրաժեշտ փոխըմբռնումը կատարյալի հասցնելու ու դաշտում իմ դերը կատարելու և մարզչի տեսլականը իրականացնելու համար:
©2020 Armenian Soccer