Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի փլեյ – օֆֆ փուլում Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի ընտրանու հետ

Փետրվարի 13-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի ընտրանու հետ, որտեղ էլ կկայանա առաջին հանդիպումը։ Այս   մասին տեղեկացնում են  ՀՖՖ լրատվական  ծառայությունից:
Բուլղարիայի ֆուտզալի ընտրանին որակավորման փուլի 4-րդ խմբում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով Ալբանիայի և Սան Մարինոյի հավաքականներին։
Հանդիպումների անցկացման օրերը հայտնի կդառնան ավելի ուշ։

©2020 Armenian Soccer