Սլովակիայի 7 –ակի չեմպիոն «Ժիլինան» հայտարարել է ապրիլի 1-ից լուծարվելու մասին: Այս մասին իրազեկոել ակումբի մամուլի ծառայությունը: Սլովակիայի ակումբի տարածած պաշտոնական հայտարության մեջ նշված է է, որ նման որոշման պատճառ է դարձել ֆինանսական խնդիրները, որոնք ակումբն ունենալու է մոտ ապագայում կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ:
Մասնավորապես նշվում է, որ ակումբի 2020 թվականի բյուջեն պետք է կազմվեր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ խաղացողների վաճառքից ստացած գումարից, որը կորոնավիրուսի պատճառով գրեթե անհավանական է դարձել:
«Ժիլինան» ֆուտբոլիստներին առաջարկել է աշխատավարձերի նվազեցման գնալ, սակայն նրանք պատասխանել են, որ նրանց անունից բանակցելու է ֆուտբոլիստների արհմիության ներկայացուցիչ Յան Մուխան: «Ժիլինան» դա անթույլատրելի է համարել և որոշել է լուծարման գնալ:
Ակումբը նշում է, որ հետազոտել է բոլոր կանոնները, և վստահ է, որ լուծարման պատճառով չի զրկվի Սլովակիայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ «Ժիլինայի» կազմում է հանդես գալիս 200հազար եվոր տրանսֆերային արժեք ունեցող ՀՀ երիտասարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան, «Շիրակի» մարզադպրոցի սան, 20-ամյա Վահան Բիչախչյանը:Նա 2017թ հանդես է եկել այս ակումբի 1-ին և 2-րդ թիմերում և ընդհանուր առմամաբ մասնակցել է Սլավակիայի առաջնության 47 խաղի ու դարձել 11 գոլի հեղինակ:Նա Մ19և Մ21 տարեկանների ՀՀ հավաքականներում մասնակցել է 18 և 13 հանդիպման, որոնց ընթացքում հեղինակել է համապատասխանաբար 6 և 1 գոլ:
©2020 Armenian Soccer