Armenian Soccer
Armenian Soccer

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» 5-րդ պարտությունը

HJK vs Alashkert

 

UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվեց ֆիննական ՀԻԿ-ին։ Հայաստանի չեմպիոնը կրկին պարտվեց, այս անգամ՝ նվազագույն՝ 0։1 հաշվով։

Հանդիպման միակ գոլը 48-րդ րոպեին հեռահար հարվածով խփեց ՀԻԿ-ի ճապոնացի կիսապաշտպան Ատոմու Տանական։

Ու թեև հանդիպման մնացած հատվածում թիմերը փոխանակվում էին գրոհներով՝ «Ալաշկերտին» այդպես էլ չհաջողվեց խուսափել հերթական պարտությունից։

Այսպիսով, Միլան Միլանովիչի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլում կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը և 0 միավորով վերջինն է խմբի մրցաշարային աղյուսակում։ ՀԻԿ-ը 6 միավորով (6-ն էլ՝ «Ալաշկերտի» հետ խաղերում վաստակած) զբաղեցնում է նախավերջին՝ 3-րդ հորիզոնականը։ Երկու թիմերն էլ զրկվել են փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։ «Մաքքաբին» ու ԼԱՍԿ-ը հավասար՝ 10-ական միավոր ունեն: Նրանց հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ալաշկերտը» դեկտեմբերի 9-ին կընդունի «Մաքքաբիին»:

 

©2021 Armenian Soccer