Armenian Soccer
Armenian Soccer

Կոնֆերենցիաների լիգա. Կամո Հովհաննիսյանը՝ գոլի հեղինակ

Kamo

 

UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում ղազախական «Կայրաթը», որում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, սեփական հարկի տակ մրցել է շվեյցարական «Բազելի» հետ և պարտություն է կրել 2։3 հաշվով։

Ուշագրավ է, որ դաշտի տերերի 2-րդ գոլը հանդիպման 56-րդ րոպեին խփել է մեր հավաքականի պաշտպանը՝փոխարինման դուրս գալով դրանից ընդամենը 1 րոպե առաջ։

Նշենք, որ 5 տուրից հետո «Բազելը» 11 միավորով առաջինն է, «Կայրաթը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

©2021 Armenian Soccer