Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց լիտվական «Ժալգիրիսի» հետ։
Հանդիպման ամբողջ ընթացքում Հայաստանի չեմպիոնն ուներ խաղային լուրջ առավելություն, որի շնորհիվ կարողացավ հաղթել 2:0 հաշվով։
Երևանյան ակումբին հաղթանակ պարգևեցին Ժունինիոյի և Յուսուֆ Օտուբանջոյի խփած գոլերը։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 6 միավոր և H խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Ժալգիրիսը» 1 միավորով եզրափակում է խմբի աղյուսակը։
©2022 Armenian Soccer