Armenian Soccer
Armenian Soccer

Եվրո-2024-ի վիճակահանություն. զամբյուղները և անցկացման կարգը

Եվրո 2024

 

Հոկտեմբերի 9-ին՝ գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։

 

Որակավորման փուլին մասնակցող 53 երկրները կբաժանվեն 10 խմբի (7 խումբ 5-ական թիմերով և 3 խումբ` 6 մասնակիցներով) և կվիճարկեն ԵՎՐՈ 2024-ի եզրափակիչ խմբային փուլի 23 ուղեգրերը։ Գերմանիան կմասնակցի ԵՎՐՈ 2024-ի խմբային փուլին որպես առաջնությունը հյուրընկալող երկիր։

 

Զամբյուղ 1

Նիդերլանդներ, Խորվաթիա, Իսպանիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Բելգիա, Հունգարիա, Շվեյցարիա, Լեհաստան

 

Զամբյուղ 2

Ֆրանսիա, Ավստրիա, Չեխիա, Անգլիա, Ուելս, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Շոտլանդիա, Ֆինլանդիա

 

Զամբյուղ 3

Ուկրաինա, Իսլանդիա, Նորվեգիա, Սլովենիա, Իռլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ռումինիա, Շվեդիա

Հայաստան

 

Զամբյուղ 4

Վրաստան, Հունաստան, Թուրքիա, Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան, Կոսովո, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ, Հյուսիսային Մակեդոնիա

 

Զամբյուղ 5

Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս, Բելառուս, Լիտվա, Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա, Մոլդովա, Մալթա

 

Զամբյուղ 6

Անդորրա, Սան Մարինո, Լիխտենշտեյն

 

Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնական զբաղեցրած թիմերը կնվաճեն ԵՎՐՈ 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։

 

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ վիճակահանության արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականները չեն կարող ընդգրկվել նույն խմբում։

 

Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին։ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

 

©2022 Armenian Soccer