Armenian Soccer
Armenian Soccer

Կարեն Մուրադյանը նոր թիմ ունի

Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի «Արարատի» ու Կարեն Մուրադյանի միջև պայմանագրի ժամկետը լրացել է, ու ֆուտբոլիստը լքել է թիմը:

Այսօր «Արարատ-Արմենիան» հայտարարեց Մուրադյանի հետ համագործակցության մասին:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 28-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանը:

Մուրադյանը իր կարիերան սկսել է Գյումրու «Շիրակ» թիմում։ Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Երևանի «Արարատ»  ակումբի ֆուտբոլիստ:

Հանդիսանում է Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստ, հավաքականում անց է կացրել 10 խաղ»,-ասվում է «Արարատ-Արմենիայի» հայտարարության մեջ:

Karen Muradyan join to AA

 

©2021 Armenian Soccer