Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Նախամրցաշրջանային ընկերական հանդիպումների շրջանակում այսօր Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» պորտուգալական «Բելավիստա» մարզահամալիրում հանդիպեց «Բելենենսեշին»:

Հռոմեական թիմը 3:1 հաշվով առավելության հասավ տանտերերի նկատմամբ:

Ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկած Մխիթարյանն այս խաղում աչքի ընկավ գոլային փոխանցմամբ. հանդիպման 85-րդ րոպեին նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Բորխա Մայորալը։ Վերջինիցս բացի իտալական թիմի կազմում գոլեր են հեղինակել Էդին Ջեկոն (20) և Նիկոլո Ձանիոլոն (56)։

Henrikh Mhitaryan assist

©2021 Armenian Soccer