Մարտի 15-ից 21-ը Հայաստանում կկայանա UEFA կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի մրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ Ուելսի հավաքականը հրաժարվել է մասնակցությունից: UEFA-ի կողմից հաստատված նոր խաղացանկը՝ ստորև.
Մարտի 15 — Հայաստան Մ-17 — Թուրքիա Մ-17, Արմավիր, 15։00
Մարտի 18 — Թուրքիա Մ-17 — Լատվիա Մ-17, Երևան, 14։00
Մարտի 21 — Լատվիա Մ-17 — Հայաստան Մ-17, Արմավիր, 15։00
Մրցաշարին ընդառաջ՝ կանանց Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 11-22-ը մարզական հավաք է անցկացնելու ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․
Դարպասապահներ
Էլլա դե Կրույֆ — «ԼԱ Բրեյքերզ» (ԱՄՆ)
Լիլիթ Բաբայան — Սևանի սպորտ դպրոց
Լիլիթ Մանասյան — «Նոա աղջիկներ»
Պաշտպաններ
Ֆրանչեսկա Խաչատուրյանց — «ԼԱ Բրեյքերզ» (ԱՄՆ)
Տատիանա Գրիգորյան — «Սթրայքերզ» (ԱՄՆ)
Քնարիկ Բաղդասարյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Աննա Մարգարյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան — «Ուրարտու աղջիկներ»
Նարե Մեծոյան — «Շիրակ աղջիկներ»
Սուսաննա Սահակյան — «Ուրարտու աղջիկներ»
Կիսապաշտպաններ
Դիանա Մելիքբեկյան — «Ուրարտու աղջիկներ»
Էմմի Սարգսյան — «Ուրարտու աղջիկներ»
Տաթև Խաչատրյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Մարիաննա Վարդանյան — «Ուրարտու աղջիկներ»
Մարիամ Մակարյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Ռոզալինա Երիցյան — «Փյունիկ աղջիկներ»
Թամարա Սահակյան — «Հայասա»
Լարա Քասաբյան — «Ուրարտու աղջիկներ»
Արաքսյա Ամիրյան — «Ուրարտու աղջիկներ»
Իսաբելա Ներսեսյան — ԱՄՆ
Հարձակվողներ
Նարինե Իսկանդարյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Լուսինե Կոստանյան — «Ուրարտու աղջիկներ»
Արինա Գալստյան — «Փյունիկ աղջիկներ»
Միլենա Սայադյան — «Ուրարտու աղջիկներ»
©2022 Armenian Soccer