Երկար դադարից հետո կանանց ՀՀ ազգային հավաքականը սեփական հարկի տակ ՝ Երևանում այսօր միջազգային հանդիպում անցացրեց:
Մարտի 4-ին` «Փյունիկ» մարզադաշտում, կանանց ՀՀՀ ազգային հավաքականը ընկերական խաղում մրցեց Լիտվայի ազգային ընտրանու հետ: Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:1 հաշվով: Հանդիպման միակ գոլը խփեց Ռիմանտե Յոնուշայտեն (81′):
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
1. Անաստասիա Կլիմովա, 4. Մարիա Սախինովա, 17. Նորա Եղյան, 5. Անի Կարապետյան, 11. Լուիզա Ղազարյան (9. Օքսանա Պիզլովա, 74′), 2. Տատյանա Դոլմատովա (13. Նայիրի Դեր-Մկրտչյան, 84′), 7. Նենսի Ավեսյան (19. Արենի Համփարյան, 84′), 14. Պայծառ Ասատրյան (20. Աննա Դալլաքյան, 57′), 10. Մարալ Արթին (6. Էմմա Բաբոյան, 84′):
Պահեստայիններ. 12. Լենա Ադրիասյան, 16. Լիլիթ Բաբայան, 18. Մարինե Կարապետյան, 23. Լիանա Ղազարյան, 25. Քսենիա Գարանինա, 15. Տաթևիկ Մովսիսյան, 3. Անիտա Գալստյան, 21. Նելլի Խալաթյան:
Այս թիմերի ևս մեկ հանգամ կհանդիպեն Երևանում նույն մարզդաշտում մարտի 6-ին ժամը 12-ին:
©2020 Armenian Soccer