Armenian Soccer
Armenian Soccer

Հայկ Իշխանյանը և Էդգար Մանուչարյանը վերադարձել են «Ալաշկերտ»

Երևանի «Ալաշկերտ» են վերադարձել փորձառու ֆուտբոլիստներ Հայկ Իշխանյանը և Էդգար Մանուչարյանը:Այս մասին  հայտնում են  երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:  
Հայաստանի հավաքականի 30-ամյա պաշտպան Իշխանյանը այս ձմեռ էր «Ալաշկերտից» տեղափոխվել ղազախական «Ժետիսու», սակայն վերադարձել է հարազատ ակումբ:
33-ամյա հարձակվող Մանուչարյանը «Ալաշկերտից» նախորդ տարվա ամռանը հեռանալուց հետո հանդես էր գալիս «Փյունիկում»:

©2020 Armenian Soccer