Armenian Soccer
Armenian Soccer

Կայացավ «Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոց» հիմնադրամի գործունեության մեկնարկի շնորհանդեսը

Շնորհանդես

 

Այսօր ` հուլիսի 25-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության շենքում կայացավ «Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոց» հիմնադրամի գործունեության մեկնարկի շնորհանդեսը։

 

Շնորհանդեսին ներկա էր ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որը հանդես եկավ նաև ողջույնի խոսքով։

 

Հիմնադրամը ստեղծվել է մեկ տարի առաջ ` Գերասիմ Բարսեղյանի և Կարեն Զադոյանի ջանքերով։

 

Նպատակն է նպաստել ֆուտբոլային աշխարհի մարդկանց կրթության մակարդակի բարձրացմանը և օգնել իրագործել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը։

 

Հիմնադրամն իր առջև ունի դրված մի շարք խնդիրներ, որոնք հիմնադիրների խոսքով, ի շնորհիվ բարերարների, պետական աջակիցների և անհատների կկարողանան լուծել։

 

Հիմնադրամի շահառուների շրջանակում ընդգրկած են լինելու արդեն պրոֆեսիոնալ կարիերա ունեցող ֆուտբոլիստները, ֆուտբոլում իրենց առաջին քայլերն անող դեռահասները և իհարկե շարքից դուրս չեն մնալու ֆուտբոլիստուհիները։

 

Մեծ ցանկություն կա ֆուտբոլային կրթությունն ուղղել մինչև մագիստրատուրա, որն ըստ Գերասիմ Բարսեղյանի հնարավոր կլինի իրագործել ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցության միջոցով։

 

©2022 Armenian Soccer