Armenian Soccer
Armenian Soccer

Զախարյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Դինամոյի» հաղթական խաղում

Զախարյան

 

ՌՊԼ-ի 2-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» տանն ընդունել է «Տորպեդոյին» և հաղթել խոշոր` 4:0 հաշվով։

 

Տանտերերի 3-րդ գոլը հեղինակել է հայազգի հարձակվող Արսեն Զախարյանը, դիպուկ և գեղեցիկ հարվածելով տուգանայինից։

 

«Դինամոյի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Սմոլովը, մեկ գոլով էլ աչքի է ընկել Ֆոմինը։

 

Այա հաղթանակից հետո «Դինամոն» վաստակած 4 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է։

 

©2022 Armenian Soccer