Armenian Soccer
Armenian Soccer

Կայացան կանանց ՀՀ բարձրագույն խմբի, 1-ին խմբի և գավաթի խաղարկության վիճակահանությունները

Օգոստոսի 31-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի, 1-ին խմբի և գավաթի խաղարկության վիճակահանությունը։
Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին։ Առաջին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները․
«Հայասա» — «Ալաշկերտ-աղջիկներ»
«Ուրարտու-աղջիկներ» — «Գանձասար-Կապան-աղջիկներ»
«Գյումրի-աղջիկներ» — «Նորավանք-աղջիկներ»

Առաջին խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Առաջին տուրում իրար դեմ կմրցեն հետևյալ թիմերը․
«Վեստ-Արմենիա աղջիկներ» — «Արարատ-աղջիկներ»
«Նոա-աղջիկներ» — «Գանձակ 2»
«Գյումրի-աղջիկներ» — «Վան-Չարենցավան»
«Լոռի-աղջիկներ» — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի 7 թիմ, կմեկնարկի հոկտեմբերի 10-ին։ 1/8-րդ եզրափակչում իրար դեմ կմրցեն հետևյալ զույգերը․
«Նորավանք» — «Փյունիկ-աղջիկներ»
«Գանձասար-Կապան-աղջիկներ» — «Ալաշկերտ-աղջիկներ»
«Ուրարտու-աղջիկներ» — «Հայասա»:

©2020 Armenian Soccer