Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը ազատ խաղացողի կարգավիճակով «Արսենալից» տեղափոխվել է «Ռոմա»

Լոնդոնի «Արսենալը»    պաշտոնապես  հայտարարել է ՀՀ  ազգային հավաքականի,31-ամյա  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբի հետ  փոխահամաձայությամբ   օգոստոսի 31-ին   պայմանագիրը խզելուև առանց փոխհատուցման  իտալական  «Ռոմա» տեղափոխվելու մասին: ՀՀ  ազգային հավաքականի ավագի տրանսֆերային իրավունքներն այսուհետ պատկանում են Հռոմի «Ռոմային»:
20 մլն  տրանսֆերային արժեք  ունեցող   Մխիթրայանն  այսօր՝   սեպտեմբերի 1-ին «Ռոմայի» հետ նոր պայմանգիր է կապել, որի ժամկետը կլրանան 2022թ հունիսի 30-ին:  Հներիխն  անցած   մրցաշրջանում  խաղում էր իտալական թիմում վարձակալական հիմունքներով: Ա սերիա   անցկացրած 22 խաղում  Մխիթարյանը  խփել է 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: Իսկ ահա  «Արսենալում» նա  հայտնվել էր,   2018թ հունվարից  «Մանչեսթեր   Յունայթեդից»,  ու այնտեղ  անցկացրել էր իր կարիերայի լավագույն շրջաններից մեկը:   ՀՀ ազգային հավաքականի բոլոր ժամանակների     լավագույն ռմբարկուն  «Արսենալին»  օգնել է 2019թ-ին հասնելու եվորլիգայի եզրափակիչ, ու այդ թիմի  կազմում մասնակցած բոլոր մրցաշարերում  խթել է9 գոլ, ու կարտարել 13 գոլային փոխանցում:
«Արսենալում» բոլորը շնորհակալություն են հայտնում Միկիին ակումբում ներդրած ավանդի համար և մաղթում ամենայն բարիք «Ռոմայի» կազմում իր ապագայի համար:

©2020 Armenian Soccer