Armenian Soccer
Armenian Soccer

Կամո Հովհաննիսյանի «Կայրաթը» հաղթեց Տիգրան Բարսեղյանի երկրի 6-ակի չեմպիոն «Աստանային»

Ղազախստանի  պրիմեր  լիգայի 16-րդ տուրում   հոկտեմբերի 30-ին  Ղազախաստանի   վերջին 6 տարիների անփոփոխ  չեմպիոն  «Աստանան» հյուրընկալել էր վերջին 5 տարիների անփոփոխ  փոխչեմպիոն   «Կայրաթին»:  Հանդիպմանը երկու կողմերից էլ մասնակցեցին ՀՀազգային հավաքականի 1-ական  խաղացող:  «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը առանց փոխարինման մասնակցեց  ողջ հանդիպաման ու 6 –րդ րոպեին  արժանացավ դեղին քարտի, իսկ «Կայրաթի»  կազմում էլ ելույթ ունեցած  Կամո Հովհաննիսյանն ևս  իր թիմի մեկնարկային կազմում էր, բայց   փոխարինվեց   81-րդ րոպեին:
Ընթացիկ առաջնության միանձնա առաջատար Ալմաթիի Venue  Stadion Jas Qyran  մարզադաշտում կայացած  սկզբունքային մրցամարտում  հյուրի  կարգավիճակով հանդես  եկած «Կայրաթն»   այս  խաղում հաղթեց  նվազագույն `1:0 հաշվով: Հաղթական միակ գոլի հեղինակը Ղազախստանի ազգային հավաքականի  25-ամյա հարձակվող Աբաթ Այինբետովն էր: Հիշեցնենք, որ «Կայրաթն» երկրի 2004թ չեմոիոնն   է, ու 2015-2019թթ`փոխչեմպիոնն է, ու բացի այդ էլ 4 անգամ նվաճել է  Ղազախստանի գավաթը:
«Կայրաթը»  16 խաղում վաստակած 41 միավորով  շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:     1 խաղ  պակասը անցկացրած «Աստանան» էլ զբաղեցնում  է  2-րդ հորիզոնականն ու իր ակտիվում ունի գրանցած 27 միավոր: Հովհաննսիյանն ընթացիկ առաջնությունում «Կայրաթի»  կազմում  մասնակցել է 12 խաղի, խաղասշտում եղել է  523  րոպե, ու  դարձել է 1 գոլի  հեղինակ:    Տիգրան Բարսեղյանն «Աստանայի»  կազմում մասնակցել է  բոլոր 15 հանդիպումներին, այդ ընթացքում խաղադաշտում եղել է  1134 րոպե ու հեղինակել է 3 գոլ:
Հերթական `17 –րդ տուրում  Աստանան» նոյեմբերի 4-ին հյուրընկալվելու է «Տարազին»,իսկ «Կայրաթն» էլ  նոյեմբերի 3 –ին կհյուրընկալի   «Օրդաբասին»:
ՀՀ ազգային հավաքականի   2 խաղացող  էլ ` պաշտպան  Արման Հովհաննիսյանն ու  կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը   հանդես են գալիս այժմ 26միավորով 4-րդ տեղում ընթացող   հայազգի 40-ամյա  մասնագետ Գրիգորի Բաբայանի ղեկավարությամբ  ելույթ  ունեցող 2010թ Ղազախստանի չեմպիոն   Կուստանայի «Տոբոլի» կազմում:  16 –րդ տուրում «Տոբոլն» արտագնա խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց «Օրդաբասին»:  Ավետիսյանը  փոխարինման մտավ 71 –րդ րոպեին, երբ խաղի հաշիվն արդեն 3:0 էր, իսկ Հովհաննսիյանը , թեև հայտավորված էր , սակայն խաղին չմասնակցեց: Պետրոսը  «Տոբոլի» կազմնում մասնակցել է 11 խաղի, որի ընթացքում խաղադաշտում եղել է  ընդամնեը 320 րոպե ու 1 գոլ է հեղինակել, իսկ Արմանն էլ  դեռ միայն 3 խաղի է մասնակցել , այդ ընթացքում խաղադաշտում եղել է 104 րոպե:
17-րդ տուրում «Տոբոլն» էլ   նոյեմբերի 3-ին  սեփական հարկի տակ կընդունի  «Կայսարին», որը  15 խաղում վաստակած 20 միավորով  12 թիմերի պայքարում ընթանում է 5-րդ տեղում:

©2020 Armenian Soccer