Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը կրկին փոխել է իր ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Գրոդնոյի «Նեմանի» պաշտոնական կայքը՝ հայ հարձակվողը վերադարձել է բելառուսական «Նեման», որի կազմում հանդես է եկել 2020-2021 թթ։
Հիշեցնենք, որ Կադիմյանի վերջին ակումբը ղազախական «Կայսարն» էր, որտեղից ֆուտբոլիստը հեռացել էր նախորդ տարվա վերջում։
©2022 Armenian Soccer