Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ 18 և 19-րդ տուրերի խաղացանկերը հաստատված են

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ և 19-րդ մրցափուլերի խաղացանկերը:

Այդպես, 18-րդ մրցափուլի շրջանակներում փետրվարի 19-ին Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում «Արարատը» կընդունի «Արարատ-Արմենիային», փետրվարի 20-ին Վայքի «Քաղաքային» մարզադաշտում «Նորավանքը» կընդունի ԲԿՄԱ-ին, իսկ նույն օրը «Ուրարտուն» և «Վանը» կհանդիպեն Երևանի «Ուրարտու-3» մարզադաշտում: Տուրի եզրափակիչ հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին. նույն «Ուրարտու 3» մարզադաշտում կհանդիպեն «Ալաշկերտն»

ու «Փյունիկը»;

19-րդ մրցափուլում կրկին Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում «Արարատը» կընդունի «Նոային» փետրվարի 24-ին: Նույն օրը «Ուրարտուն» և «Նորավանքը» կհանդիպեն «Ուրարտու-3» մարզադաշտում: Փետրվարի 25-ին նույն «Ուրարտու-3» մարզադաշտում «Ալաշկերտը» կընդունի «Արարատ-Արմենիային», իսկ տուրի եզրափակիչ հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին՝ «Շենգավիթ» մարզադաշտում, որտեղ «Փյունիկը» կընդունի ԲԿՄԱ-ին:

 

 

©2022 Armenian Soccer