Այսօր`հունվարի 10-ին հայկական ֆուտբոլի գիսաստղերից մեկի` ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ծննդյան օրն է:
Այսօր՝ հունվարի 10-ին, իր ծննդյան 66-րդ տարեդարձն է նշում Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից: Հովհաննսիյանը 1980թ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ), 1976թ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնն է: Հանրահայտ կիսապաշտպանը, նաև միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ է։
Խորեն Հովհաննիսյանն «Արարատի» կազմում հանդես էեկել 1975- 1985թթ: Այդ ընթացում նա թիմի կազմում մասնակցել է 295 հանդիպման և դարձել է 93 գոլի հեղինակ:
1975 թ «Արարատի» նա կազմում դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, իսկ 1976ո-ին ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մեդալակիր: Հինգ անգամ հայտնվել է ԽՍՀՄ առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում: 1975 թ.-ին ճանաչվել է մրցաշրջանի լավագույն նորեկ, իսկ 1982 թ.-ին նրա խփած գնդակը աշխարհի առաջնության ԽՍՀՄ — Բելգիա խաղում ճանաչվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլ:
1979-1984 թթ.-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում: Խորեն Հովհաննիսյանը 37 խաղի է մասնակցել ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ դառնալով 8 գոլի հեղինակ:
Հայաստանում ծնված ֆուտբոլիստներից առաջինն է, ով մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982թ): Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։
Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, ղեկավարել Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-1997 թթ.-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը[2]:
2004 թ ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003) լավագույն ֆուտբոլիստ։
2010 թ. մայիսի 24-ին Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով;
2020թ հունվարի 10-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, 65-ամյակի կապակցությամբ եւ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար, լեգենդար Խորեն Հովհաննիսյանին պարգևատրել է ՀՖՖ Բարձրագույն պարգեւ շքանշանով:
©2021 Armenian Soccer