Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀազգային հավաքականի ավագն առավել շահավետ պայմաններով նոր պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ

ՀՀ ազգային հավաքականի ավագ,   31-ամյա  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն  ով  անցյալ տրվա վերջին հայկական ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային`10 –րդ անգամ  մրցաշրջանի Հայաստանի  լավագույն ֆուտբոլստ ճանաչվեց  ու կստանա «Ոսկե գնդակ»  մրցանակն ու 4 մլն դրամ պարգևավճար,   Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում   շարունակում է  բարձրակարգ ու արդյունավետ  խաղ    ցուցադրել:Նա Իտալիայի   ընթացիկ   առաջնությունում  մասնակցել է 16 խաղի ,  խաղադաշտում եղել է 1394րոպե, որոնց ընթացքում 8 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Ւտալացի հայտնի լրագրող  Ֆաբրիցիո  Ռոմանոն, ով աշխատում է  The Guardian и   Sky Sports  թերթերում,     իրազեկում է, որ  «Ռոման»   այսօր   20 մլն եվրո տրանսֆերային  արժեք ունեցող Մխիթարյանի   հետ պատրաստվում է նոր` առավել շահավետ պայմաններով պայմանագիր կնքել մինչև 2022թ հունիսը  ժամկետով:   Նշենք, որ նրա    իտալական ակումբի հետ կնքած   ներկայումս գործող  պայմանագրի ժամկետը  ավարտվում է  2021թ  հունիսի 30-ին:  Նա իտալական ակումբում ելույթ էունենում 2020թ սեպտեմբերի 1-ից:   Միխիթարյանը «Ռոմայի»    կազմում  2 մրցաշրջանում հաշվի առած նաև եվրագավաթի հանդիպումները ,  մասնակցած 50 խաղում 20 գոլ է հեղինակել:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը    մինչ «Ռոմայում հանդես գալը   մեծ  հաջողությամբ ելույթներ է ունեցել ` Հայաստանում «Փյունիկի» ,  Ուկրաինայում`Դոնեցկի  «Մետալուրգի»  ու «Շախտյորի», Գերմանիայում` Դորտմունդի  «Բորուսիայի», Անգլիայում`Լոնդոնի «Արսենալի»     և  «Մՙանչեսթեր  Յունայթեդի»  կազմերում:  

©2021 Armenian Soccer