ՌԴ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնությունում 5-րդ տեղում ընթացող «Ռոստովի» առանքային խաղացողներից մեկը՝ 28 –ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքկանին:
Այս մասին հայտնել է ՖԱՖ-ի լրատվական ծառայությունը: Ներկայումս բավական բարձր` 2,2մլն եվրո տրանսֆերային արժեք ունեցող Բայրամյանը «Ռոստովի» կազմում ՌԴ ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 հանդիպման, որոնց ընթացքում խաղադաշտում եղել է 1816րոպե և 4 գոլ է հեղինակել:
Նա հանդես է եկել նաև Մ18,Մ19և Մ21 ՌԴ հավաքականների կազմերում ու ընդհանուր առմամբ մասնակցած 16 խաղերում խփել է 3 գոլ: Սա ինչ խոսքը հրաշալի համալրում կլինի ՀՀ ընտրանու համար։
Տեղին է նշել, որ ներկայումս գործող ամենալավագույն հայազգի ֆուտբոլիստներից մեկը արդեն Ազգերի լիգայի մրցաշարին կմիանա մեր հավաքականին։ Ի դեպ, Բայրամյանը ծնվել է Տավուշի մարզում, Կոթի գյուղում։ Շատ խորհրդանշական է ստացվում ամեն ինչ։
Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ն վերջերս հաստատած Ազգերի լիգայի 2020/2021 խաղարկության հանդիպումների նոր ժամանակցույցի համաձայն ստուգատեսի C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված ՀՀընտրանի ասյ մրցշարի 1-ին հանդիպումը կանցյացնի սեպտմբերի 5-ին , երբ Երևանի ժամնակով ժամը 17:00-ին արտգնա խաղում կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքկանի հետ , իսկ 3օր հետո Երևանում ժամը 20-ին կընդունի Էստոնիայի հավաքականին: Այս խմբում ընդգրկված է նաև Վրաստանի ընտրանին ,որի հետ Կապառոսի սաները ուժերը կչափեն դարձյալ Երևանում հոկտեմբերի 11-ին ժամը 20-ին:
©2020 Armenian Soccer