Armenian Soccer
Armenian Soccer

Արթուր Նադիրյան, Սերոբ Գրիգորյան, Նորայր Ղազարյան երկարաձգել են «Փյունիկի» հետ կնքած պայմանագրերը

ՀՀբարձրագույն  խմբի առաջնության մասնակից Երևանի  «Փյունիկ» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագրերը կիսապաշտպաններ Արթուր Նադիրյանի, Նորայր Ղազարյանի և պաշտպան Սերոբ Գրիգորյանի հետ։Ասյ մասաին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Արթուր Նադիրյանը «Փյունիկի» սան է։ 22-ամյա կիսապաշտպանը « Փյունիկի» կազմում անցկացրել է 50 խաղ։
Սերոբ Գրիգորյանը «Փյունիկում« է 2016 թվականից։ 25-ամյա եզրային պաշտպանը Փյունիկի կազմում մասնակցել է 85 խաղի։
Նորայր Ղազարյանը նույնպես հանդիսանում է «Փյունիկի» սան։ 18-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում է նշել նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Ղազարյանը«Փյունիկի» գլխավոր թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպման։

©2020 Armenian Soccer