Նոյեմբերի 17-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GPS մարզադաշտում` ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Cդիվիզոնի 2-րդ խմբի եզարափակիչ`6 –րդ տուրում Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
-Պարոն Կապառոս, Վրաստանի հավաքականի դեմ խաղում առաջին անգամ խաղացիք երկու ընդգծված հարձակվողով։ Որքանո՞վ Ձեր ընտրած մարտավարությունն արդարացրեց իրեն։
-Պետք է ամեն ինչ անեինք լավագույնս հանդես գալու համար։ Մեր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներով կարող էինք լավ հանդես գալ հենց այս մարտավարությամբ։ Շատ մեծ ճնշում պետք է գործադրեինք մրցակցի պաշտպանների վրա, և այդ առումով Ադամյանի և Կարապետյանի կատարած աշխատանքը հիանալի էր։ Համախմբված հանդիպում անցկացրինք, և այս ձևով կարողացանք ստեղծել շատ ազատ տարածություններ՝ շետշը դնելով հակագրոհների վրա։
-Նախորդ խաղում Սոլոմոն Ուդոն բավականին լավ տպավորություն թողեց։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում նույն կազմո՞վ եք հանդես գալու, թե՞ հիմնական կազմ է վերադառնալու Վբեյմար Անգուլոն։
-Ամենակարևոր խնդիրն այս պահին ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը վերականգնելն է։ Վաղվա հանդիպումը ֆիզիկական տիտանական աշխատանք է պահանջելու: Մենք պետք է վստահենք խաղադաշտ դուրս եկող ֆուտբոլիստներին։
-Վրաստանի դեմ խաղում թիմի ավագի դերը ստանձնել էր Գևորգ Ղազարյանը։ Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը որպես ավագ և իր՝ ձախ կիսապաշտպանի դիրքում։
-Խաղադաշտում Գևորգն ապացուցեց, որ ունի առաջատարի լավ որակներ։ Խաղի ընթացքում շատ մեծ ծավալի աշխատանք տարավ։
-Վաղվա խաղը վերջին տարիների, թերևս, ամենակարևոր խաղն է Հայաստանի ազգային հավաքականի համար։ Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այն փաստը, որ հանդիպումը կայանալու է ոչ թե Հայաստանում, այլ չեզոք դաշտում։
-Ցավալի է, որ չենք կարող խաղալ Հայաստանում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի, քանի որ մի ամբողջ ազգ սպասում է մեր հանդիպմանը։ Ունենք ֆուտբոլիստներ, որոնք իրենց ակումբներում շատ խաղաժամանակ չեն ստանում, բայց երբ հագնում են Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ տանում են շատ մեծ ծավալի աշխատանք։ Հուսանք, որ մարզական բախտը վաղը կլինի մեզ հետ, և կփորձենք հասնել ցանկալի արդյունքի։
©2020 Armenian Soccer