Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ԸՆՏՐԱՆԻՆ ԵՎՍ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ Է ՄՈՏՆԵՈՒՄ Է

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը   բավական լուրջ կորուստներով է մոտենում ՀՀընտրանու հետ  Ազգերի լիգայի 2 –րդ խաղարկության C  դիվիզոնի   խմբային մրցաշարի   նոյեմբերի 18-ին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում ժամը 21-ին տեղի ունենալիք  եզրափակիչ   ՝ 6-րդ տուրի հանդիպմանը:
Macedonian Football-ի    տարածած   տեղեկատվության   համաձայն՝ վնասվածքի  ու zanazan պատճառներով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին չեն օգնի թիմի առանցքային խաղացողներից Գորան Պանդևը («Ջենոա»), Էզգիան Ալիոսկին («Լիդս»), Էլիֆ Էլմասը («Նապոլի»), Էնիս Բարդին («Լևանտե»), Ստոլե Դիմիտրիևսկին («Ռայո Վալյեկանո») և Արիյան Ադեմին («Դինամո Զագրեբ»): Թիմի ևս 2 առանցքային խաղացողներ Բոբան Նիկոլովն ու Ստեֆան Սպիրովսկին խաղը բաց կթողնեն դեղին քարտերից որակազրկման պատճառով:
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից հրավեր են ստացել Տոմե Կիտանովսկին, Դարկո Միցևսկին ու Դուշկո Տրայչևսկին:
Հիշեցնենք, որ  այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ  ազգային հավաքականը ևս  լուրջ կորուստներով է մոտենում Հյուսիսային Մակեդոնիայի   ընտրանու հետ հանդիպմանը`4 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:  Կորոնավիչուսի համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաև Հհընտրանու ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ:

©2020 Armenian Soccer