Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոս. «Կշարունակենք պայքարել այնքան, քանի դեռ մաթեմատիկան շանսեր ունենք»

Joaquin Caparros

 

Հոկտեմբերի 11-ին՝ Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ԱԱ2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումից հետո, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։

2 խաղակեսների տարբերության մասին

Առաջին կեսում լավ հանդես չեկանք ու փոխարինումները միտված էին նրան, որ խաղի ընթացքը փոխենք: Առաջին կեսում չէինք կարողանում վերահսկել գնդակը և դա խնդիր էր:Սակայն գնդակին չտիրելով և լավ չխաղալով՝ մրցակիցը մեր դարպասը գրավեց անկյունայինի խաղարկումից հետո: Պետք է աշխատենք դրա վրա,որպեսզի խուսափենք հետագայում նման գոլերից: Երկրորդ խաղակեսում կարող էինք հավասարեցնել հաշիվը, ու եթե դա տեղի ունենար, կարծում եմ՝ արդարացի կլիներ: Խաղացողներին պարզապես շնորհավորել է պետք այն ջանքերի համար, որ նրանք գործադրեցին երկրորդ կեսում:

 

Մխիթարյանի մասին

Մխիթարյանի խաղից գոհ եմ, ինչպես նաև խաղադաշտում ցուցադրած վարքից: Նա մեծ ջանքեր գործադրեց: Այնպես որ, ես գոհ եմ Հենոյից:

 

Խմբում սպասելիքներից

Ինչ խոսք, մեր խնդիրը բարդացավ, բայց կշարունակենք պայքարել այնքան, քանի դեռ՝ մաթեմատիկան շանսեր ունենանք խմբից դուրս գալու:

 

Ռումինիայի ու Մակեդոնիայի հավաքականների մասին

Հայաստանի,Ռումինիայի և Մակեդոնիայի հավաքականները շատ հավասարազոր թիմեր են: Հայաստանում մարզական բախտը մեզ հետ էր,որն այսօր չկար: Փոքր դետալներն են վճռորոշ հաղթանակի հարցում:

 

 

©2021 Armenian Soccer