Armenian Soccer
Armenian Soccer

Հեքիաթի վերջը. Ռումինիա-Հայաստան՝ 1:0

Romania vs Armenia

 

Բուխարեստի «Ստյաուա» մարզադաշտում ԱԱ2022-ի ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ նվազագույն 1:0 հաշվով:

Չնայած մեկնարկային րոպեներին մեր թիմի ակտիվությանը՝ տանտերերը շատ արագ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրեցին, ինչի տրամաբանական շարունակությունը դարձավ 26-րդ րոպեին Միտրիչայի խփած գոլը՝ 1:0:

Խփած գոլից հետո տանտերերն ավելի ակտիվացան ու գոլային մի քանի հրաշալի հնարավորություն ունեին, սակայն մեր պաշտպաններն ու դարպասապահը կանխեցին դրանք:

Ընդմիջմանը Կապառոսի կատարած փոփոխություններն ու Ադամյանի, Գելոյանի և Սելարայանի թարմ մուտքը խաղադաշտ նոր ուժ տվեց մեր ընտրանուն: Մերոնք մրցակցին սեղմել էին իրենց իսկ կիսադաշտում ու  ակտիվ գրոհում էին, սակայն այդպես էլ չկարողացան խուսափոլ պարտությունից:

Այսպիսով, վերջին 2 հանդիպումներից առաջ Հայաստանի հավաքականը 12 միավորով արդեն 4-րդն է:

Խաղային օրվա մյուս խաղում Գերմանիայի ընտրանին հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց Հս. Մակեդոնիայի թիմի դարպասը: Գերմանացիները 21 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, 2-րդ 13 միավորով Ռումինիան է, 3-րդը՝ Հս. Մակեդոնիան մեզ հավասար 12 միավորով:

 

Ռումինիա-Հայաստան՝ 1:0 (1:0)

Բուխարեստ, «Ստյաուա» մարզադաշտ

Մրցավար՝ Դանիելե Օրսատո (Իտալիա)

Գոլերը՝ Յոնուտ Միտրիցե, 26

 

Ռումինիա

1. Ֆլորին Նիցե, 2. Անդրեյ Ռատիու (4. Կրիստիան Մանեա, 62), 5. Յոնուտ Նեդելցերու, 6. Վլադ Կիրիկեշ, 8. Ալեքսանդրու Չիկըլդեու, 11. Նիկոսուր Բանկու, 13. Կլաուդիու Կեսերու (9. Անդրեյ Իվան, 62), 14. Յանիս Հաջի (7. Վալենտին Միհեյլե, 81), 18. Ռազվան Մարին, 20. Յոնուտ Միտրիցե (21. Օլիմպիու Մորուտան, 62), 23. Նիկոլաե Ստանչու (15. Դրագոշ Նեդելկու, 81)։

Պահեստայիններ. 12. Դանիել Վլադ, 16. Հորատիու Մոլդովան, 3. Ալին Տոսկա, 10. Ալեքսանդրու Մաքսիմ, 17. Ադրիան Ռուս, 19. Անդրեյ Կորդեա, 22. Ալեքսանդորւ Ալբու։

Գլխավոր մարզիչ՝ Միրել Ռադոյ

Հայաստան

1. Դավիթ Յուրչենկո, 2. Դավիթ ՏԵրտերյան, 3. Վարազդատ Հարոյան, 4. Տարոն Ոսկանյան, 5. Արտակ Գրիգորյան (19. Իշխան Գելոյան, 46), 7. Խորեն Բայրամյան (22. Սարգիս Ադամյան, 46), 8. Էդուարդ Սպերցյան (10. Էրիկ Վարդանյան, 77), 11. Տիգրան Բարսեղյան (9. Լուկաս Սելարայան, 46), 13. Կամո Հովհաննիսյան, 17. Սոլոմոն Ուդո (20. Ալեքսանդր Կարապետյան, 82), 18. Հենրիխ Մխիթարյան (ա)։

Պահեստայիններ. 12. Անատոլի Այվազով, 16. Ստանիսլավ Բուչնև, 6. Ալիկ Առաքելյան, 14. Ժորդի Արարատ, 15. 21. Կարեն Մուրադյան, 23. Ժիրայր Մարգարյան։

Գլխավոր մարզիչ՝ Խոակին Կապառոս

 

©2021 Armenian Soccer