Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ԱԱ2022-ի ընտրական փուլի վերջին տուրի՝ Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումից հետո (1:4) պատասխանել է լրագրողների հարցերին:
Խաղի մասին
Բարդ խաղ էր ու հոգեբանորեն մենք այն վիճակում չէինք Մակեդոնիայից կրած պարտությունից հետո: Սակայն թիմը կարողացավ հավաքվել: Կարծում եմ՝ խաղի հաշիվն այնքան էլ արդար չէ, քանի որ կարող էինք այդքան գոլ բաց չթողնել:
Մրցակցի մասին
Խաղում էինք մի թիմի դեմ, որն աշխարհի չեմպիոն դառնալու գլխավոր հավակնորդներից է:
Դրականի մասին
Ցանկանում եմ շնորհավորել բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր մասնակցեցին ընտրական փուլին:
Եվ իսկապես ուզում եմ շնորհավորել այդ ֆուտբոլիստներին, ինչպես նաև մեր մարզասերներին: Այս ֆուտբոլիստները երկար ամիսների ընթացքում հույսեր էին ներշնչում ողջ երկրին և մինչև Մակեդոնիայի դեմ վերջին խաղը մենք ԱԱ-ում հայտնվելու տեսական հնարավորություն ունեինք:
©2021 Armenian Soccer