Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստան-Գերմանիա՝ 1:4

Armenia vs Germany

ԱԱ-2022-ի որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Գերմանիայի հավաքականին և 1:4 հաշվով պարտություն կրեց։

Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Կայ Հավերցը։

Ու թեև հյուրերի հաջորդ գոլին «ստիպված» եղանք սպասել կես ժամից ավել, սակայն այդ ողջ ընթացքում բունդեսթիմը չէր դադարում իր ճնշումը Բուչնևի դարպասին:

Առաջին խաղակեսին ավելացված րոպեին Տարոն Ոսկանյանը մեր տուգանայինի մատույցներում խախտեց կանոնները Նյուհաուսի նկատմամբ։ Արդյունքում մրցավարը VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո նշանակեց 11-մետրանոց տուգանային հարված, որն էլ դիպուկ իրացրեց Իլքայ Գյունդողանը։

Նույն Գյունդողանը 2-րդ խաղակեսի մեկնարկին՝ 50-րդ րոպեին, խփեց իր երկրորդ գնդակը՝ 0։3: 9 րոպե անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց, այս անգամ՝ գերմանացիների դարպասին։ Մխիթարյանի հարվածը դիպուկ էր՝ 1:3: Հանդիպմաբ վերջնահաշիվը գրանցվեց 64-րդ րոպեին՝ Բուչնևի դարպասը գրավեց Յոնաս Հոֆմանը՝ 1։4

Այսպիսով, ավարտվեց ԱԱ2022 ընտրակա փուլի J խմբի մրցաշարը: Գերմանիայի հավաքականը 27 միավորով առաջատար է, մեր խմբից փլեյ-օֆֆին կմասնակցի 18 միավոր վաստակած Հս. Մակեդոնիայի հավաքականը, 3-րդը 17 միավորով Ռումինիայի թիմն է, իսկ Հայաստանի հավաքականը միայն 4-րդն է՝ 12 միավորով: Մեր թիմն, ի դեպ, խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ (-11) զիջում է միայն Լիխտենշտեյնի հավաքականին (-32);

©2021 Armenian Soccer