Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա մարտի 27-ին

Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի հանդիպումը՝ Երևանում ընդունելով Իսլանդիայի ընտրանուն: Ներկայացնում ենք հանդիպման նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը:Հհ լրատվկան ծառայությունից իրազեկում են`

27․03.2021, ժամը՝ 13։45` Իսլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արնար Վիդարսոնի և կիսապաշտպան Աարոն Գունարսոնի նախախաղային մամուլի ասուլիսը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։
27․03.2021, ժամը՝ 14։30` Իսլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Երևնաի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
27․03.2021, ժամը՝ 18։30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։
27․03.2021, ժամը՝ 19։00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:  
Ավելացնենք, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Իսլանդիայի հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային և հետխաղային ասուլիսներն անցկացվելու են հեռավար կարգով:
Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև մարտի 27-ը՝ ժամը 11:00, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին: Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (որ հավաքականին, գլխավոր մարզչին կամ ֆուտբոլիստին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

©2021 Armenian Soccer