Լեհաստանի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Պոգոնը» հյուրընկալվել էր «Ռեկորդ Բիեսկո Բիալային»:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի ` 2:2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում թիմերը ևս 1-ական գնդակով փոխանակվեցին։
Հանդիպման ելքը պետք է վճռվեր 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ թիմերը ֆանտաստիկ խաղ ցուցադրեցին։
Երկու թիմերն էլ մեկը մյուսի ետևից գոլ էին գրանցում և երկար պայքարից հետո միայն հաղթեց «Պոգոնը» 12:11 հաշվով։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը հյուրերի կազմից խաղադաշտ դուրս եկավ 60-րդ րոպեին և խաղաց մինչև եզրափակիչ սուլիչը։
Կիսապաշտպանը իրացրել է երկու 11-մետրանոց հարված։
©2022 Armenian Soccer