Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» համագործակցություն է սկսում «Վիլյառեալի» հետ

Նոա Վիլյառեալ

 

Երևանի «Նոան» բացառիկ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել իսպանական «Վիլլառեալի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

 

Համաձայնագիրը հոկտեմբերի 18-ին Հունգարիայում ստորագրել են «Նոայի» և «Վիլլառեալի» ներկայացուցիչները։

 

Արարողությանը ներկա է գտնվել «Վիլլառեալի» ինստիտուցիոնալ կապերի տնօրեն, լեգենդար Մարկոս Սեննան։

 

Իսպանական ակումբն անմիջական մասնակցություն կունենա «Նոայի» ակադեմիայի նոր փիլիսոփայության և հայեցակարգի մշակման գործում:

 

Արդեն առաջիկա օրերին Հայաստան կժամանի մարզիչների խումբը, որը ինտենսիվ աշխատանք կտանի թիմի ակադեմիայի տարբեր տարիքային խմբերի հետ։

 

«Վիլլառեալի» հետ բացառիկ համագործակցության շրջանակներում հնարավորություն կընձեռվի օգտվել եվրոպական լավագույն ակադեմիաներից մեկի կրթական պլատֆորմից, մասնակցել միջազգային մրցաշարերի, մարզիչներին մեկնել Իսպանիա՝ որակավորման դասընթացների, իսկ ակադեմիայի լավագույն սաներին՝ իրենց որակներն ու հմտությունները ներկայացնել իսպանական ակումբի սկաուտներին։