Ֆուտբոլի Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Ժոդիոնյի «Տորպեդո-ԲելԱԶի» կիսապաշտպան, թիմի առանցքային խաղացողև ավագ Անդրեյ Խաչատուրյանի և պաշտպան Մաքսիմ Բորդաչևի կորոնավիրուսով վարակված լինելու կասկածները չեն հաստատվել: Ըստ pressball.by- ի խաղացողների 2 –րդ անգամ ստուգված թեստերը ևս բացասական են եղել:
Մայիսի 29-ի ազգային առաջնության 11-րդ տուրի «Սմոլևիչիի» հետ տնային հանդիպմանը Բորդաչևը և Խաչատուրյանը դժվար թե կարողանան մասնակցել,քանի որ նրանք միայն վերջերս են սկսել մարզվել այն էլ անհատական ծրագրով և դեռևս չեն հասցրել մարզավիճակ ձեռք բերել:
Երկրորդ կորոնավիրուսային ստուգումը բացասական էր նաև «Տորպեդո-ԲելԱԶ-ի» դարպասապահ Վլադիմիր Բուշմայի համար: Վերջերս դարպասապահը վերսկսեց լիաժեք աշխատանքը թիմի հետ:
Հիշեցնենք, որ Անդրեյ Խաչատրյանը և Մաքսիմ Բորդաչևը իրենց վերջին հանդիպումը «Տորպեդո- ԲելԱԶի» կազմում անցկացրել էին 9-րդ տուրում «Գորոդեայի» դեմ խաղում, իսկ Վլադիմիր Բուշմայի 8-րդ տուրում ՝ «Սլավիայի» դեմ խաղում:
©2020 Armenian Soccer