Armenian Soccer
Armenian Soccer

Պետրոս Ավետիսյանի՝ խաղավերջում խփած գոլը թանկարժեք հաղթանակ պարգևեց «Նոային»

ՀՀ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 9-րդ տուրից հետաձգված խաղում այսօր`մայիսի 15-ին «Փյունիկը» Երևանում ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվել էր ՀՀ չեմպիոն կոչման հավակնորդ «Նոային»:

Հետաքրքիր, հավասար ու անհաշտ պայքարում ընթացած մրցամարտում հանդիպման ելքը վճռեց խաղի ավարտին մոտ․ 89-րդ րոպեին Հայաստանի հավաքականի խաղացող Պետրոս Ավետիսյանը տպավորիչ ու շեշտակի հարվածով կարևոր և թանկարժեք հաղթանակ պարգևեց «Նոային»:

Նկատենք, որ Ավետիսյանը «Փյունիկի» նախկին խաղացող է ու նաև այդ թիմի ավագն էր: Հարկ է նշել, որ 75-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր Փյունիկի վենեսուելացի 23-ամայ հարձակվող Խոսե Բալզան:

Անցկացրած 21 խաղում վաստակած 38 միավորով «Նոան» վերստին սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Ալաշկերտին» և «Արարատին»:

©2021 Armenian Soccer