Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» Օտուբանջոյի դուբլի շնորհիվ հաղթանակ կորզեց «Ուրարտուից»

ՀՀ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 7-րդ տուրից հետաձգված խաղում այսօր` մայիսի 15-ին, Երևանի «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցեց ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Ամենիայի» հետ:

Անատոլի Բայդաչնու սաները Յուսուֆ Օտուբանջոյի դուբլի շնորհիվ հաղթեցին 2:1 հաշվով ու պահպանեցին չեմպիոնական ինտրիգը ՀՀ Պրեմիեր լիգայի առաջնությունում: Բայդաչնու թիմը 34 միավորով այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

«Արարատ-Ամենիան» 4 միավորով հետ է մնում միանձնյա առաջատարից` «Նոայից», 3 միավորով`«Ալաշկերտից» և 2 միավորով`«Արարատից»:

©2021 Armenian Soccer