ՀՀբարձրագույն խմբի ընթացիկ առաջնության վերջնագծում մրցանակային տեղերի համար մղվող պայքարը սրվել է: Մրցանակային տեղերի հավակնորդներ «Ալաշկերտի» և «Նոայի» այսօրվա մրցավեճում հաջողությունն ուղեկցեց «Նոային»:Վերջինիս կազմում 87-րդ րոպեին աչքի ընկավ Կիրիլ Բորը, ով տուգանայինից կատարած շեշտակի հարվածով գրավեց տանտերերի դարպասը: Նրա խփած գոլը 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց Վադիմ Բորեցի թիմին, ու հնարավորություն տվեց շրջանցել ՀՀեռակի չեմպիոնին և իր ակտիվում գրանցած 42 միավորով բարձրանալ 3 –րդ հորիզոնական: «Ալաշկերտը» մնաց 40 միավորով և նահանջեց 4-րդ հորիզոնական:
©2020 Armenian Soccer