ՀՀ ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն և խելացի ֆուտբոլիստներից մեկը, 37-ամյա կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն, ով 2004-2012թթ ՀՀ ազգային հավաքականում 37 հանդիպում է անցկացրել ու 2 գոլի հեղինակ է դարձել, ֆեյսբուքայան իր էջում այսպիսի ուշագրավ գրառում է կատարել.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ արդեն նախկին ակումբ «Լինշոպինգ Սիթիին», որտեղ անցկացրեցի 4 հրաշք տարիներ:
Հեռանում եմ ակումբի պատմության ընթացքում, որպես ամենաշատ գոլային փոխանցում կատարած և գոլ+պաս սիստեմով ամենաշատ միավոր հավաքած ֆուտբոլիստ:
Չնայած մտածում էի, որ «Սիթին» իմ կարիերայի վերջին ակումբը կլինի,բայց պարզվեց , որ ոչ: Ես դեռ ուզում եմ խաղալ և շուտով նոր ակումբ կտեղափոխվեմ: Կտեսնվենք»:
©2021 Armenian Soccer