Armenian Soccer
Armenian Soccer

Լևանդովսկին ճանաչվել է նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող և ռմբարկու

Robert Lewandowski

Չեմպիոնների լիգայի վիճակահանության ժամանակ ՈւԵՖԱ-ն հայտարարեց նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ու մարզիչների անունները:
Վերջին մրցաշրջանի լավագույն խաղացողը ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվեց Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին: Անցած մրցաշրջանում անցկացրած 47 խաղում նա 55 գոլ է խփել և տասը գոլային փոխանցում կատարել՝ իր թիմի հետ նվաճելով Գերմանիայի չեմպիոնությունը, Գերմանիայի գավաթը և Չեմպիոնների լիգան: Բացի այդ, լեհը ճանաչվել է նախորդ մրցաշրջանի լավագույն հարձակվող:
Բացի Լևանդովսկուց, «Բավարիայի» ներկայացուցիչները շահեցին ևս մի քանի մրցանակներ, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն գլխավոր մարզիչ՝ Հանս-Դիտեր Ֆլիք, լավագույն դարպասապահ՝ Մանուել Նոյեր, լավագույն պաշտպան՝ Յոզուա Կիմիխ: Լավագույն կիսապաշտպան է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիից» Քեվին Դե Բրյունենը:

Հավելենք, որ ժյուրիի կազմում այս տարի ևս Հայաստանը ներկայացնում էր  Armenian Soccer  կայքի գլխավոր խմբագիր ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Manuel Neuer

Joshua Kimmich

Hans-Dieter Flick

© Images: UEFA
© 2020 Armenian Soccer