Armenian Soccer
Armenian Soccer

Պողոս Գալստյան.«Շատ ենք ուզում հաղթել և այն նվիրել մեր պանծալի բանակին ու ժողովրդին»

Պողոս Գալստյան.«Շատենք ուզում հաղթել և  այն  նվիրել մեր պանծալի բանակին ու ժողովրդին»
Այսօր`հոկտեմբերի 1-ին  եվրոլիգայի փլեյ-օֆֆի շրջանակում ՀՀ  կրկնակի   չեմպիոն «Արարատ-Արմենիան»  Կիպրոսում Երևանի ժամանակով  ժամը 21-ին ԵԼ-ի  խմբային  մրցաշարի ուղեգիրը  վիճակելու   է  Սերբիայի բազմակի  չեմպիոն «Ցրվենա- Զվեզդայի»   հետ:
Այս հանդիպման սպասելիքների մասին այսպես է արտահայտվել ակումբի  գործադիր տնօրեն Պողոս Գալստյանը.  
«Մենք հասկանում ենք, որ մրցակիցը շատուժող է, բայց ամեն ինչ անելու ենք,որ մեր ֆուտբոլտները իրենց առավելագույնը դրսևորեն, լավ      խաղ  ցուցադրեն ու պատմական հաղթանակ կերտեն:  Տղաները մարտականորեն են տրամադրված,  գերազանց են պատկերացնում խաղի արժեքն ու շատ են ուզում հաղթել ու այս ծանր իրավիճակում այն նվիրել մեր  պանծալի բանակին և ժողովրդին»:
Հավելենք, որ խաղի  ընթացքին  ուղիղ   հեռաձակմամբ     հնարավոր կլինի հետևել   МАТЧ ТВ-ով: Հանդիպումը կսպասարկի  Հունաստանի մրցավարական  անձակազմը Տասոս Սիդիրոպուլոսի գլխավորությամբ

©2020 Armenian Soccer