ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Վանաձորի «Լոռի» է վերադարձել Արամ Քոչարյանը։ Այդ մասին իրազեկում են վանձորյան ակումբի մամուլի ծառայությունից: 24-ամյա կիսապաշտպանը 2019/20 թթ․ մրցաշրջանի գարնանային շրջանն անցկացրել է «Գանձասար-Կապանում»։Քոչարյանը «Լոռիում» հանդես է եկել 2019 թվականին։Արամը «Ուրարտուի» սան է, հանդես է եկել նաեւ «Արարատում»։Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19, Մ21 հավաքականները։
Վիգեն Ավետիսյանն ևս վերադարձել է «Լոռի»։
27-ամյա Ավետիսյանը «Լոռիում» Է եղել ակումբի հիմնադրման առաջին օրվանից։ Անցկացրել է 32 հանդիպում, խփել 12 գոլ եւ կատարել 9 գոլային փոխանցում։
Վիգենի նախորդ ակումբը «Նոան» էր, որի կազմում մասնակցել է 22 խաղի, դարձել երկուական գոլի եւ գոլային փոխանցման։ Հայաստանի գավաթակիր
Հայաստանի Մ21 հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Եղիազարյանը տեղափոխվել է «Լոռի»։
Եղիազարյանը «Ուրարտուի» /«Բանանց»/ սան է, որտեղ հանդես է եկել երկար տարիներ։
«Ուրարտու»-2-ի կազմում մասնակցել է 50 հանդիպման, դարձել 6 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։
Խաղացել է Հայաստանի Մ16, Մ17, Մ18 հավաքականներում։ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում, ավագի թեւկապով, մասնակցել է Մ19 ՈՒԵՖԱ Եվրոյին, որի ընթացքում գրավել է Իսպանիայի հավաքականի դարպասը։
Ընդհանուր առմամբ Մ19 հավաքականում անցկացրել է 15 հանդիպում։
Եղիազարյանի հետ կնքվել է պայմանագիր 1+2 ֆորմատով։
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի սան, «Լոռի-04» թիմի դարպասապահ Դավիթ Դավթյանը հայտավորվել է «Լոռի» ՖԱ հիմնական թիմի կազմում։
Վանաձորցի 15-ամյա Դավիթը մեր ակադեմիայում է մարզվում 2016 թվականի նոյեմբերից։
Այս տարվա հունիսից Դավթյանը մարզվում էր հիմնական թիմի հետ։
Ալբերտ Սոլոմոնովի մարզչական շտաբը որոշում է կայացրել ընդգրկել նրան հիմնական թիմի հայտացուցակում։
«Լոռի» ՖԱ-ն շարունակում է հետևողական լինել ընտրած քաղաքականնությանն ու տեղացի կադրեր պատրաստել ապագայում առաջին թիմը համալրելու համար։
©2020 Armenian Soccer