Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռին» շարունակում է իր կազմը համալրել մեծ թվով լեգիոներներով

ՀՀ  պրիմեր լիգայի առաջնության մասնակից Վանաձորի«Լոռիի»   կազմից առաջնության մեկնարկից առաջ մեծ թվով ֆուտբոլիստներ  հեռացան ու հիմա իր կադրային խնդիրները լուծելու համար  ու ստուգատեսում հաջող հանդես գալու ր մրցունակ  լինելու համար ակումբը  իր թիմի  կազմը համալրում է տարբեր երկրներից  հրավիրված  մեծ թվով լեգիոներներով:
Այսպես, ինչպես հայտնում են վանաձորյան ակոըմբի մամուլի ծառայությունից,   «Լոռի» է տեղափոխվել ռուս կիսապաշտպան Պավել Օսիպովը։
24-ամյա ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է։ Հանդես է եկել ֆիննական «Լահտի», լատվիական «Վենտսպիլս» ակումբներում։
Ֆինլանդիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 59 հանդիպում, դարձել 5-ական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։Լատվիական պրեմիեր լիգայում մասնակցել է 16 խաղի, դարձել մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։
Օսիպովը մասնակցել է նաեւ ՈՒԵՖԱ երիտասարդական Չեմպիոնների լիգային՝ անցկացնելով 13 հանդիպում, դառնալով երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։
«Լոռի» ՖԱ է տեղափոխվել ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսսելսկին։25-ամյա ֆուտբոլիստը «Կայրաթի» սան է, հանդես է եկել նաեւ «Ժետիսուում», «Օկժետպեսում», «Կայսարում» եւ իսրայելական «Հապոել Պետահ Տիկվայում»։Ղազախստանի պրեմիեր լիգայում անցկացրել է 74 հանդիպում, դարձել մեկական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։
Ռուդոսսելսկին նաեւ 16 հանդիպում է անցկացրել Ղազախստանի Մ21 հավաքականում։
«Լոռի» է տեղափոխվել Պանամայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Մորենո Մանուել Վարգասը։
29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պանամական «Տաուրո», «Կորիլյո», «Սան Ֆրանցիսկո», «Կոստա դել Էստե» թիմերում։
Նրա վերջին ակումբը եղել է պերուական «Սանտոսը»։
Պանամայի ազգային հավաքականում անցկացրել է 9 հանդիպում, որի ընթացքում հասցրել է կրել նաեւ ավագի թեւկապը։
«Տաուրո» թիմի կազմում Վարգասը մասնակցել է նաեւ ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգային։Վարգասի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
«Լոռի» է վերադարձել գանացի պաշտպան Նանա Կվամե Անտվին։
20-ամյա եզրայինը «Լոռիում» հանդես էր եկել 2018/19 թթ․ մրցաշրջանում, որից հետո վարձավճարով տեղափոխվել էր ֆրանսիական «Լիլ»։
«Լիլի» երկրորդ թիմի կազմում նախորդ մրցաշրջանում Անտվին մասնակցել է 10 հանդիպման։
«Լոռիի» կազմում 2018/19 թթ․ մրցաշրջանում Նանան մասնակցել է 33 խաղի, դարձել մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիա մեկնելուց առաջ «Լոռի» ՖԱ ղեկավարությունը որոշել էր ամրագրել խաղային 2-րդ համարը Անտվիի պատվին, որով նա հանդես կգա առաջիկա մրցաշրջանում։

Իսրայելցի   փորձառու  կիսապաշտպան Ալմոգ Օհայոն Բեն Դավիդը համալրել է «Լոռին»։26-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ողջ ընթացքում հանդես է եկել հայրենիքում։ Ալմոգը Թել Ավիվի «Մաքքաբիի» սան է, խաղացել է «Հապոել Հաիֆա», «Մաքքաբի Պետահ Տիկվա», «Հապոել Կֆար Սաբա», «Հապոել Կֆար Շալեմ» ակումբներում։Օհայոնը «Լոռի» է տեղափոխվել Իսրայելի առաջին լիգան ներկայացնող «Հապոել Պետահ Տիկվա» ակումբից։
Բրազիլացի կիսապաշտպան Վիկտոր Սեսար Սանտոս Դա Կոնսեյսաոն համալրել է «Լոռին»։
21-ամյա ֆուտբոլիստը «Ռեդ Բուլլի» Բրազիլիայի ակադեմիայի սան է։ Հանդես է եկել նաեւ բրազիլական «Անապոլիս» եւ «Թիմոն» թիմերում։
Վիտինյոյի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։

©2020 Armenian Soccer