Վանաձորի «Լոռի» ՖԱ-ն այսօր` ապրիլի 5-ին ՀՖՖ դիմում է ներկայացրել VBET ՀՀ պրիմեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ, որում մասնավորապես նշված.
«Հարգելի ֆուտբոլասերներ,
«Լոռի» ՖԱ-ն այսօր ՀՖՖ ներկայացրեց VBET ՀՀ Պրիմեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմումը։
ՀՖՖ (անկախ) բողոքարկման կոմիտեի անցկացրած քննությունն ու կայացրած որոշումները արդարացի չէին, ինչն այլ ելք չի թողնում, քան նման ցավալի և ծանր որոշում կայացնելը։
«Լոռի» ՖԱ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի զարգացմանն ու սեփական սաների կրթմանը․․․»:
©2021 Armenian Soccer