Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ- Արմենիան» գերդրամատիկ մրցավեճում VBET ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Երևանի ֆուտբոլի ակադեմիայի   խաղադաշտում  քիչ  առաջ  ավարտվեց VBET Հայաստանի գավաթի խաղարկության    ¼-րդ փուլի   «Արարատ-Արմենիա» — «Վան»  պատասխան հանդիպումը: Նրանց    միջև   մարտի 12-ին   Չարենցավանում  տեղի ունեցած 1/ 4-րդ փուլի 1-ին խաղն ավարտվել էր ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայի»  հաղթանակով (1:0), որն այսօր  թիմի նոր գլխավոր մարզիչ,   հայտնի   ռուս մասնագետ Անատոլի  Բայդաչնու   ղեկավարությամբ 1-ին պաշտոնական հանդիպումն անցկացրեց: Մինչ այս «Արարատ-Արմենիան» 12 անպարտելի  հանդիպումների շարք էր անցկացրել, որից 8-ում  հաղթել էր ու 4ոչ-ոքի  էր խաղացել:
Քառորդ եզրափակչի պատասխան խաղի 1-ին խաղակեսում  դարպասները անառիկ մնացին: 2-րդ կեսում ավելի ակտիվ էին «Վանի» ֆուտբոլստները: Ու նարանց ջանքերը ի վերջո  հաջողությմաբ պսկավեցին: 90 +3-րդ  րոպեին Վահագն  Այվազյանի  հաշվենկատ գոլային  փոխանցումից հետո   Էդգար Մովսեսյանը   խփեց գոլ , որը որ միայն   մրցամարտում հավասարեցրեց հաշիվն,  այլ նաև ընդհատեց  «Արարատ-Արմենիայի»  անպարտելի հանդիպումների  շարքը: Բայդաչնու  նորմւոտը նոր թիմում անհաջող  էր:
30 րոպեանոց  լարցուցիչ նույնպես հաղթողը չորոշվեց, չնայած ՀՀ կրկանկի չեմպիոնն փոքր ինչ ավելի ակտիվ էր   մրցակցից: Խաղը տեղափոխվեց   հետխաղյա 11 մետրանոցների  հարվածաշար: Ֆուտբոլային վիճակախաղում հաջողությունը ժպտաց «Արարատ-Արմենիային», ոը հաղթելով 5:3 հաշվով  մտավ կիսաեզրափակիչ:   Հաղթանակ պարգևած վճռորոշ  5-րդ գոլը 11 մետրանոցի հստակ  իրացումով խփեց ՀՀ  ազգային  հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Հանդիպման հերոսը դրաձավ անկասկած «Արարատ-Արմենիայի» դարպասապահ  Դմիտրի Աբակումովն էր,  ով կարողացավ որսալ Գուրգեն  Կիրակոսյանի   իրացրած 11 մետրանոցը:

©2021 Armenian Soccer